Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը` IDBank-ից![]() 28 նոյեմբերի 2022 - 18:34 AMT PanARMENIAN.Net - IDBank-ը նոյեմբերի 28-ին թողարկում է նոր անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի՝ AMANLBB2KER0 տարբերակիչ ծածկագրով դոլարային տրանշ: Պարտատոմսերի թողարկման պայմանները հետևյալն են՝ -Ընդհանուր ծավալը՝ 5 մլն դոլար -Քանակը՝ 50 հազար հատ -Անվանական արժեքը՝ 100 դոլար -Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս) -Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 3․75%, -Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2023 թվականի փետրվարի 24-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker): Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով Բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում, որտեղ ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։ Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։ Հոկտեմբերի 24-ին թողարկված դոլարային տրանշը, տեղաբաշխվել է ժամանակից շուտ, ինչը վկայում է IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ աճող պահանջարկի և վստահության մասին։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |