Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ հատվածի երթևեկությունը

Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ հատվածի երթևեկությունը

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 29-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը:

«Հաղթանակ» կամրջի կողմից երթևեկության համար բաց է լինելու դեպի Գ. Լուսավորիչ տանող աջակողմյան հատվածը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի անդամների մասնակցությամբ վառվելու են Երևանի գլխավոր տոնածառի լույսերը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---