ՆԱՏՕ-ն Ռուսաստանի պատճառով չեղյալ չի հայտարարի զորավարժությունները Վրաստանում17 ապրիլի 2009 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն անվանել է «անհեթեթություն եւ սադրանք»: Սակայն Բրյուսելն առաջարկում է Ռուսաստանին, որպես «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամի, միանալ զորավարժություններին եւ հայտարարում է, թե չեղյալ չի հայտարարի Վրաստանի տարածքում մայիսին կայանալիք զորավարժությունները, չնայած Մոսկվայի խիստ բողոքին: «Զորավարժությունները Վրաստանում վաղուց էին ծրագրված եւ դա վաղուց ի վեր հայտնի էր: Վրաստանը ներկայացավ առաջարկով, եւ այն ընդունվեց: Ռուսաստանը կարող էր միանալ ցանկացած պահի, այժմ էլ կարող է: Թեեւ զորավարժությունները շուտով կսկսվեն, սակայն դեռեւս «գործընկերության» ծրագրի ցանկացած անդամ կարող է միանալ դրանց»,-ասվում է Դաշինքի հաղորդագրության մեջ: Մոսկվայում գտնում են,որ Վրաստանի տարբեր քաղաքական ուժեր կարող են օգտագործել զորավարժությունները իրավիճակն ապակայունացնելու համար, իսկ բացի այդ, այդ զորավարժությունները հակասում են Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունների վերականգնմանն ուղղված քաղաքականությանը, ինչի մասին հայտարարվել է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովում, հաղորդում է EuroNews-ը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |