ՌԴ խաղաղապահներն արձանագրել են՝ Ադրբեջանը կրակ է բացել, որի հետևանքով 2 վիրավոր կա30 նոյեմբերի 2022 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբը հաստատել է ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումը, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել։ Այդ մասին ասվում է զորախմբի նոյեմբերի 29-ի տեղեկագրում։ Նշվում է, որ «ադրբեջանական կողմը Շուշիի շրջանում հրաձգային զենքից կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքի ուղղությամբ, որի հետևանքով 2 մարդ վիրավորվել է»։ «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ քննում է տվյալ միջադեպը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, 30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |