Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները

Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները

PanARMENIAN.Net - Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները, հայտնում է համայնքապետարանը:

Ավելի վաղ կառույցը հայտնել էր, որ Հայաստանի առողջարանային կենտրոն Ջերմուկն աստիճանաբար վերականգնվում է:

«Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո զբոսաշրջիկներ Ջերմուկում կան, բայց նախկինից քիչ։ Ջերմուկցիները, գնահատելով հասցված կորուստների չափը, փորձում են կյանքը վերադարձնել բնականոն հուն»,-ասվում էր հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---