Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ քրհետապնդում է հարուցվել30 նոյեմբերի 2022 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ՝ վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամի հափշտակությանն օժանդակելու համար։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ 2011-2018 թվականներին ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանի դուստր Յ.Գ.-ն, 2015-ից Ոստիկանությունում նշանակվել է պաշտոնի, ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում, ապա իր զեկուցագրի հիման վրա 2018-ին ազատվել ծառայությունից, իսկ պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, դատախազության փոխանցմամբ, առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելով և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելով, ստացել և կանխիկացրել է իրեն տրամադրված գումարները, որոնք իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե-ն (Լևոն Երանոսյանը)։ «Այսպիսով, Յ.Գ.-ն պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լ.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն», - ասված է հաղորդագրությունում։ Մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |