Ատոմային ոլորտում հայ-ռուսական գործակցության ընդլայնման հեռանկարները նշվել են30 նոյեմբերի 2022 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-22-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ մասնակցել է Սոչիում կայացած «Ատոմէքսպո 2022» միջազգային 12-րդ ֆորումին: Դրա շրջանակում «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հետ հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է ատոմային ոլորտում հայ-ռուսական երկարամյա գործակցության արդյունավետությունը, նախանշվել են ընդլայնման հեռանկարները: Հայկական պատվիրակությունը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, ֆորումի լիագումար նստաշրջանին, այցելել ցուցահանդեսային տաղավարներ, որտեղ ցուցադրվել են նոր տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, արծարծվել են ոլորտային մի շարք հարցերի նոր առաջարկներ ու լուծումներ: Առավել հետաքրքիր ցուցանմուշների վերաբերյալ ձեռք են բերվել տեխնիկական, տեխնոլոգիական և կոնտակտային տվյալներ՝ հետագա քննարկման և գնահատման համար: «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ ղեկավարության հետ քննարկվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցեր. թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումների քննարկումն ու համաձայնեցումն, ըստ պայմանավորվածության, կշարունակվի հետագա հանդիպումների ընթացքում: Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ի ղեկավարները հանդիպել են նաև «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ն. Սպասկիի հետ և քննարկել ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկների հնարավոր կառուցման վերաբերյալ հարցեր: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մարտիրոսյանը, որպես Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ, մասնակցել է ասոցիացիայի պլանային աշխատանքներին, իսկ «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պետրովի հետ կայացած աշխատանքային հանդիպմանը հանդես է եկել «ՇԿՀԱ-ի Կառավարիչների խորհրդի նախագահի դերի տեսլականը ընթացիկ փոփոխությունների և մարտահրավերների համատեքստում» զեկույցով: Կազմակերպվել են նաև հանդիպումներ «ՏՎԷԼ» ԲԸ ղեկավարության հետ, համաձայնեցվել են մի շարք գործնական քայլեր, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |