Քերոբյան․ ՏՏ ոլորտին սուբսիդիայի տեսքով թթվածին կտրվի30 նոյեմբերի 2022 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ՏՏ ոլորտի խնդիրներին, հայտարարել է, որ ինտենսիվ քննարկումների մեջ են ոլորտի ընկերությունների և կառավարության հետ՝ ամեն ինչ անում են, որ մինչև շաբաթվա վերջ որոշումը կայացվի և ՏՏ ընկերություններին վերադարձվի եկամտահարկը։ Քերոբյանն այդ մասին ասել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի հանդիսությանը լրագրողների հետ զրույցում: «Մենք առաջարկել ենք, սուբսիդիայի տեսքով, որոշակի թթվածին տալ ՏՏ ընկերություններին` առաջարկվում է ՏՏ ընկերություններին վերադարձնել եկամտահարկն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածի համար: Իհարկե խոսքը վերաբերում է միայն այն ընկերություններին, ում եկամտային կառուցվածքում արտահանումը զգալի տեղ ունի»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։ Նա նշել է, որ փոխհատուցման չափը շատ մեծ է բյուջեի համար: «Գնահատվում է, որ դա կարող է լինել 15-25 մլրդ դրամի չափով մի քանի ամիսների համար: Քանի որ գումարը մեծ է, որոշման լրջությունն էլ է մեծ և անհրաժեշտություն կա ճիշտ կշռադատել: Մենք հասկանում ենք, որ ոլորտը տուժում է ոչ միայն դրամի արժևորումից, այլև ՏՏ ոլորտում համաշխարհային ճգնաժամից։ Աշխարհի խոշորագույն ընկերությունները մեծ վնասներ են կրում: Օրինակ՝ Amazon-ն արդեն 1 տրլն դոլար է կորցրել: Այո, մենք կուզեինք, որ ավելի արագ լիներ, բայց կան ընթացակարգեր, որոնք պետք է պահպանել: Կարծում եմ՝ արդեն մի քանի օրվա հարց է», – ասել է նա: Ավելի վաղ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ դեռևս 5 ամիս առաջ են բարձրաձայնել դոլարի արժեզրկման հետևանքով ոլորտում առաջացած խնդիրների մասին, սակայն կառավարությունը մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել: Նրանք տեղեկացրել էին, որ մշակվել է մի նախագիծ, համաձայն որի նախատեսվել է ՏՏ ընկերություններին փոխհատուցել եկամտահարկի վերադարձով՝ այս տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, սակայն նախագիծն այդպես էլ կառավարության նիստ չի մտել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |