Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել![]() 1 դեկտեմբերի 2022 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկն ու Երևանի պետական համալսարանը համատեղ գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Համագործակցությամբ բանկն ու ԵՊՀ-ի Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնը համատեղ կմշակեն և Հայաստանում կիրականացնեն հետազոտական տարբեր ծրագրեր: «ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում բանկը պատրաստակամ է ներդնել իր 25 տարուց ավելի ժամանակահատվածում կուտակած տեղական և միջազգային լավագույն փորձը, մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, որպեսզի համատեղությամբ նախատեսվող հետազոտական աշխատանքները բարձր արդյունքներ ապահովեն: Կարծում եմ, որ Ակբա բանկի ու ԵՊՀ-ի Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի կողմից իրականացվելիք աշխատանքների արդյունքները նոր որակ կհաղորդեն հայաստանյան ֆինանսական ոլորտին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը: «Մենք անչափ կարևորում ենք գործարար աշխարհի մասնակցությունը կրթության ու հետազոտության կազմակերպման գործում, ինչն անհրաժեշտ է ինչպես աշխատաշուկայի պահանջները հստակ ձևակերպելու, այնպես էլ նոր խնդիրներ առաջադրելու տեսանկյունից։ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի միջոցով մենք ցանկանում ենք լրացնել ոլորտում առկա բացերն ու հանրության շրջանում վերականգնել վստահությունը սոցիոլոգիական հետազոտությունների նկատմամբ։ Ես վստահ եմ, որ Ակբա բանկի հետ մեր համագործակցությունը կնպաստի ոլորտների զարգացմանն ու կընձեռի նոր հաջողություններ գրանցելու հնարավորություններ»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |