Թրեյսին ԱՄՆ Սենատի կոմիտեում ասել է` ՀՀ-ն դժգոհ է ՌԴ հետ հարաբերություններից 1 դեկտեմբերի 2022 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որի թեկնածությունն առաջադրվել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը դժգոհ է ՌԴ հետ հարաբերություններից, և Վաշինգտոնը, օգտվելով դրանից, «կարևոր բանակցություններ է վարում Երևանի հետ», գրում է ՏԱՍՍ-ը։ «Հայերն ինձ ասում են, որ, քանի որ նրանք չեն ցանկանում վերադառնալ անցյալին, կոռումպացված առաջնորդներին, նրանք ավելի լուսավոր ապագա են ուզում գտնել։ Կրկին անդրադառնալով Ռուսաստանի թեմային՝ կարծում եմ, որ խնդիրն այն է, ինչպես իրենք հայերն են ասում, որ իրենց որոշ նախկին և ներկա հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն բխում Հայաստանի այսօրվա պահանջներից։ Կարծում եմ, որ մենք՝ ԱՄՆ-ն և Հայաստանը, հետևյալ փուլում ենք՝ մենք որոշ շատ կարևոր բանակցություններ ենք վարում այն հարցի շուրջ, թե ինչպես կարող են ամերիկացիներն օգնել Հայաստանին, որն, ըստ իս, շարունակում է ձգտել առավել ժողովրդավարական և անվտանգ ապագայի»,-ասել է Թրեյսին։ Նա հավելել է, որ այս առումով շատ են անվտանգության ոլորտի մարտահրավերները, որտեղ «Ռուսաստանն իր դերակատարումն ունի և որոնց ԱՄՆ-ն պետք է ուշադրություն դարձնի»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ գործող Լին Թրեյսիի թեկնածությունն առաջարկել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվել են նաև Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենի վերաբերյալ լսումները: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |