Պենտագոնի ղեկավար․ ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը 1 դեկտեմբերի 2022 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։ Այդ մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Նա նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սրացման կապակցությամբ՝ ներառյալ ավիահարվածները, որոնց մի մասը անմիջական սպառնալիք է ստեղծել ամերիկյան անձնակազմի անվտանգությանը, որն աշխատում է Սիրիայում տեղի գործընկերների հետ «Իսլամական պետության» ջախջախման ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում։ Պենտագոնի ղեկավարը կողմերին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Սիրիայում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում չպետք է անհանգստացնեն որևէ մեկին, և Անկարան որևէ մեկին հաշվետվություն չպետք է տա։ Նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (ՔԱԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը: Դրանից հետո Թուրքիան որոշեց «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ: Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի ռազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն օդային հարվածներով: Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |