Ադրբեջանի ԱԳՆ-ն «մտահոգված է» թուրք լրագրողների ուղեւորությամբ Երեւանից ԼՂՀ

PanARMENIAN.Net - Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը ճշտում է Լեռնային Ղարաբաղ այցելելու թուրք լրագրողների մտադրության մասին տեղեկատվությունը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պալուխովի, Ադրբեջանի արտգործնախարարությունը հանձնարարել է Թուրքիայում իր դեսպանությանը ճշտել, թե իրոք թուրք լրագրողները մտադիր են այցելել «Ադրբեջանի գրավյալ տարածքներ», հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: Ըստ Պոլուխովի, TRT-ում հերքել են ուղեւորության մասին լուրը եւ նշել են, որ իրենք Լեռնային Ղարաբաղ այցելելու առաջարկ չեն ստացել: Մի խումբ թուրք լրագրողներ, որոնք Հայաստան էին ժամանել ՍԾՏՀ ԱԳՆԽ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ապրիլի 18-ին մեկօրյա այցով կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես իրենք լրագրողներն են հաղորդել PanARMENIAN.Net ի թղթակցին, ուղեւորության նպատակն է ծանոթանալ ԼՂՀ-ին, որտեղ նրանցից ոչ ոք երբեւէ չի եղել: Պատվիրակության կազմում են TRT, TRT-2-ի, «Զաման» թերթը եւ մի քանի այլ առաջատար թուրքական պարբերականները ներկայացնող լրագրողներ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---