Ռիքերը Երևանում է․ Կհանդիպի պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ![]() 1 դեկտեմբերի 2022 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում է, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Դեկտեմբերի 1-4-ն այցի ընթացքում Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Ավելի վաղ Ադրբեջան այցելած ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |