Հայկական սիրելի կպչուկները Viber-ում՝ արդեն անիմացված տարբերակով

Հայկական սիրելի կպչուկները Viber-ում՝ արդեն անիմացված տարբերակով

PanARMENIAN.Net - Աղջկա և տղայի կերպարներով, հայկական գրառումով ստիկերների (կպչուկների) հաջողությամբ ոգեշնչված՝ Վիվա-ՄՏՍ-ն այս անգամ ներկայացնում է Viber կպչուկների նոր փաթեթ՝ արդեն անիմացված տարբերակով: Նախորդ՝ ստատիկ տարբերակները ներբեռնվել են համապատասխանաբար 588,000 և 213,000 անգամ: Սիրելի կերպարներով անիմացված ստիկերները հասանելի են Viber մեսինջեր օգտագործողներին՝ աշխարհի ցանկացած կետից: Ակնկալվում է, որ կպչուկների նոր փաթեթը նույնչափ սիրելի կդառնա և տարածում կունենա:

Նոր թողարկված անիմացված Viber ստիկերների գրառումները առօրյա խոսքում հաճախակի կիրառվող արտահայտություններ են, որոնք արդեն հաճույքով օգտագործվում են: Ստիկերները հասանելի են անվճար ներբեռնման համար և չունեն ժամկետային սահմանափակումներ: Viber-ի և Վիվա-ՄՏՍ-ի նոր նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է տարատեսակ թվային հարթակներում ընկերության և բաժանորդների միջև հաղորդակցման ուղիների ընդլայնման գործում, ինչը համահունչ է ընկերության թվային փոխակերպման ռազմավարությանը:

Հայկական կերպարներով Viber ստիկերների օգտագործման ցուցանիշներն օրեցօր աճում են: Ներկայում՝ Վիվա-ՄՏՍ-ի Viber ալիքը միավորում է 270,000 օգտագործողի:

«Թվային ոլորտում ներկայիս միտումները թելադրում են շուկայում առաջարկել համաշխարհային ծառայություններ՝ ազգային փաթեթավորմամբ, ներառյալ խորհրդանիշեր, կերպարներ և գույներ: Հեռահաղորդակցությունը գործ ունի ոչ միայն ապրանքների և ծառայությունների, այլև զգացմունքների հետ, և մենք այսօր զգացմունքներ կիսելու, պատկերային և տեքստային տարբերակով հայերեն հաղորդակցվելու հնարավորություն ենք ստեղծում մարդկանց համար: Մեր բաժանորդների ոգևորությունը շատ գնահատելի է: Մենք արդեն վաղուց ենք համագործակցում «Viber»-ի հետ և ապագա գործակցության զգալի հեռանկարներ ենք տեսնում», -նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր անիմացված ստիկերները

Կպչուկները հասանելի են Viber-ի ստիկեր մարկետում՝ Viva-MTS animated stickers որոնմամբ: Ստիկերները կարելի է անվճար ներբեռնել, դրանք հասանելի են առանց սահմանափակումների: Ստիկերները հասանելի են թե՛ Վիվա-ՄՏՍ-ի և մյուս բջջային օպերատորների բաժանորդներին: Ստիկերները կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ:

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել ընկերության վեբկայք:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---