Նախարար․ ՀՀ-ում 9800 թափուր աշխատատեղ կա

Նախարար․ ՀՀ-ում 9800 թափուր աշխատատեղ կա

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստում, խոսելով գործազրկության նվազման մասին, ասել է, որ երկրում 2022 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով 9800 թափուր աշխատատեղ կա:

Նա նշել է, որ 2022-ին արձանագրվել է գործազրկության նվազում, ինչը 2022-ի երկրորդ եռամսյակի տվյալներով կազմում է մինչև 13 տոկոս:

«Եթե համեմատում ենք 2021 թ. հետ, 14.5 տոկոս էր, այսինքն՝ գործազրկության մակարդակի նվազումը էական է»,-ասել է նա։

Անդրադառնալով աշխատատեղերին՝ նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված 3260 թափուր աշխատատեղ կա, բայց Վիճակագրական կոմիտեի մեկ այլ տվյալներով՝ 2022 թ. երկրորդ եռամսյակի առումով 9800 թափուր աշխատատեղ կա:

«Սա նշանակում է, որ այո՛, մենք մի կողմից ունենք գրանցված գործազուրկներ, որոնց թիվը այս տարվի 50,400 է, 2021-ի համեմատ նվազել է 8000-ով»,-ասել է Մկրտչյանը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ իրականացվող վերլուծության համաձայն, առաջիկա երեք տարիներին ոլորտային աշխատուժի պահանջարկը մեծանալու է գյուղատնտեսություն, շինարարություն, մեծածախ, մանրածախ առևտուր, փոխադրումների ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ և առողջապահական սպասարկման ոլորտներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---