Մենենդեսը՝ Քվիենին․ Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, ով Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է «ցեղասպանություն»![]() 1 դեկտեմբերի 2022 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանում դեսպանի պաշտոնին առաջադրված Քրստինա Քվիենը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ իր հայկական ծագումով ընկերներից լսել է Հայոց ցեղասպանության մասին։ «Ես մեծացել եմ Կալիֆոռնիայի Ֆրեզնոյում, ուր գտնվում է Միացյալ Նահանգների ամենամեծ հայկական համայնքներից մեկը: Իմ ուսուցիչներն ու հայկական ծագում ունեցող ընկերները պատմում էին օսմանյան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության մասին, որը ստիպեց նրանց ընտանիքներին նոր հայրենիք փնտրել Ամերիկայում»,- նշել է Քվիենը, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Լսումները նախագահող սենատոր Ռոբերտ Մենենդեսն այս առիթով արձագանքել է․«Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, ով Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է «ցեղասպանություն»: Քվիենը նշել է, որ պարտավորվում է անել հնարավորինը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և Հայաստանի խաղաղ ապագան աջակցելու ուղղությամբ: Այս հարցում նա կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական քննարկումները: Սենատոր Մենենդեսը իր խոսքում նշել է՝ սա Հայաստանի համար դժվար ժամանակներ են: «Մենք ականատես եղանք Ադրբեջանի հարձակումներին, ինչպես նաև տեսանյութերին, ուր պատկերված են ռազմական հանցագործություններ, ինչպես նաև երկարատև մարդասիրական ճգնաժամին, որն առաջացել է պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում», -ասել է սենատորը: «Մենք պետք է իմանանք, թե արդյոք ադրբեջանական կողմը իրականացրել է նման սպանություններ, որպեսզի կարողանանք որոշել, թե արդյոք պետք է չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, թե ոչ: Ես ցանկանում եմ, որ այնտեղ նշանակվող դեսպանն ակտիվորեն օգնի մեզ որոշելու՝ արդյոք այս մահապատիժները, սպանությունները, այլ գործողությունները ճիշտ են, թե ոչ, կամ մի գուցե մասամբ են ճիշտ, և դրա մասին տեղեկացնի պետքարտուղարությանը և հանձնաժողովին, որպեսզի մենք՝ քաղաքականություն մշակողներս, որոշում կայացնենք: Կարող եմ, արդյո՞ք, այս հարցում ապավինել Ձեր վրա»,- հարց է ուղղել սենատոր Մենենդեսը: «Այո, սենատոր կարող եք: Ասեմ ավելին՝ ինձ համար շատ կարևոր է նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը, և ես աշխատանք կտանեմ՝ վստահ լինելու համար, որ առկա է պատասխանատվություն»,- պատասխանել է Քվիենը: Իր խոսքում Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քվիենը ներկայացրեց նշանակման դեպքում իր առաջնահերթությունները, որոնք ներառում են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի աջակցությունը, ազատ գործարար միջավայրի և քաղաքացիական հասարակության զարգացումը, խոսքի ազատության պաշտպանությունը, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարն ու դատաիրավական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացումը: «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի Հայաստանի և Հարավային Կովկասի՝ ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի համար»,- շեշտել է նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ գործող Լին Թրեյսիի թեկնածությունն առաջարկել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվել են նաև Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենի վերաբերյալ լսումները: Ընթերցեք նաև․ Թրեյսին ԱՄՆ Սենատի կոմիտեում ասել է` ՀՀ-ն դժգոհ է ՌԴ հետ հարաբերություններից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |