Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է![]() 1 դեկտեմբերի 2022 - 20:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել։ Արդեն գործող 17 բանկին է միացել Ֆասթ Բանկը, որի նորամուտը բանկային համակարգ աննախադեպ է․ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում դեռևս որևէ վարկային կազմակերպություն չի վերափոխվել բանկի, ինչն առավել հետաքրքիր է դարձրել վերափոխման ամբողջ գործընթացը: Բանկի ռազմավարության հիմքում դրված են օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելու, թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված նպատակները։ Բանկ դառնալու ճանապարհին ընկերությունը տեխնիկապես վերազինվել է, ինչի շնորհիվ արդեն գործում են թեստային լաբորատորիաներ։ Ձևավորվել է նաև AI թիմ՝ մեծ քանակի տվյալներ մշակելու և վերլուծելու նպատակով։ Ֆասթ Բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության ներքո նախատեսված հիմնական աշխատանքները էապես նպաստելու են ռազմավարական կարևորագույն նպատակների իրագործմանը։ Բանկում հետևողականորեն ընդլայնվում է IT ներուժը՝ չբացառելով հետագայում ֆինանսական տեխնոլոգիաների մատակարար հանդիսացող առանձին ընկերություն ստեղծելու տեսլականը։ Դեպի բանկ վերափոխման, թվային ռազմավարության և տրանսֆորմացիոն գործընթացների մասին ավելի մանրամասն ներկայացրել է Բանկի Գործադիր տնօրեն-Տնօրինության նախագահ Դանիել Ազատյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |