Բայրամովը ԵԱՀԿ նիստում ասել է՝ դիտորդների գործուղումը ՀՀ կառույցում «կոնսենսուսի չարաշահման» արդյունք է 2 դեկտեմբերի 2022 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ-ում ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԱՀԿ-ում «կոնսենսուսի չարաշահման» զոհ է եղել, որի օրինակներից մեկն էլ հոկտեմբերի վերջին ընդունված որոշումն է ԵԱՀԿ դիտորդական առաքելություն Հայաստան գործուղելու վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։ «ԵԱՀԿ կարևորագույն որոշումների մեծ մասն ընդունվել է պարզ արտահայտված կոնսենսուսի շնորհիվ։ Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի չարաշահման զոհ է դարձել»,- ասել է նա՝ հավելելով, որ միշտ հանդես են եկել հավաքական անվտանգության տառն ու ոգին պահպանելու օգտին։ «Պահանջների գնահատման առաքելություն Հայաստան գործուղելու մասին որոշումը, որն ընդունվել է առանց կոնսենսուսի, մանդատի բացահայտ խախտում էր, որը կազմակերպության անդամ բոլոր երկրների հավաքական հավանությունն է ստացել»,-ասել է Բայրամովը։ ԵԱՀԿ-ն «պահանջների գնահատման» առաքելություն գործուղելու մասին հայտարարել է հոկտեմբերի 19-ին։ Առաքելության նպատակն է՝ գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում, ըստ ԵԱՀԿ մանդատի և փորձի, և կազմակերպության հավաքական անվտանգության հայեցակարգի շրջանակում։ «Տեխնիկական խումբը, բաղկացած միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչներից, կայցելի հայ-ադրբեջանական սահմանագոտու շրջաններ»,-ասվում է ր ԵԱՀԿ հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |