Արցախի ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի կարգավորումը, այդ թվում՝ սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի ԱՀ կարգավիճակի հետ

Արցախի ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի կարգավորումը, այդ թվում՝ սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի ԱՀ կարգավիճակի հետ

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։

«Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը։

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ։ Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարել, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։

Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ, որը սահմանվել է մեր երկրի ժողովրդի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը ամբողջական և խիստ համապատասխանությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

ԱԺ–ն 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով չի ընդունել Ադրբեջանի խորհրդարանին ի պատասխան հայտարարությունը, որն առաջարկել էր ընդդիմությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հայտնելով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը ընդդիմության հայտարարույթյան վերաբերյալ: Ըստ նրա՝ առաջարկված տեքստը ռիսկեր է պարունակում և ՔՊ խմբակցությունը, որպես ՀՀ-ի իշխանություն, չի կարող այն ընդունել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---