2022-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 15,000 մարդ 3 դեկտեմբերի 2022 - 10:49 AMT PanARMENIAN.Net - 2022-ին 15,000 մարդ ՀՀ քաղաքացիություն է ստացել, ինչը բազմակի անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 2021-ին այդ թիվը 3000 էր։ Այդ մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ «Նախորդ տարի ՀՀ քաղաքացիություն ստացել է 3000, այս տարի` 15,000 քաղաքացի»,- ասել է նա։ Ֆիդանյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացածները հիմնականում հայեր են և քաղաքացիություն են ստացել ըստ սահմանված չափանիշների։ Հիմնական զեկուցողը նշել է, որ ներդրվել է հերթերի կառավարման համակարգը, Անձնագրերի և վիզաների վարչության երկու բաժնում գործում է առցանց հերթագրման համակարգ, ևս երկու բաժնում ներկա պահին փորձաշրջան է անցնում էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել հերթերից: Ֆիդանյանը ներկայացրել է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |