Փրայս. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին նոր հանդիպման մասին![]() 3 դեկտեմբերի 2022 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին նոր հանդիպման մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ՝ նպաստելու համար Հարավային Կովկասի խաղաղ ապագային։ «Մենք արդեն 2 եռակողմ հանդիպում ենք անցկացրել ՀՀ և Ադրբեջանի միջև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Նա նաև շարունակել է հեռախոսային կապ պահպանել կողմերի հետ։ Վերջին հանդիպմանը ԱԳ նախարարները պայմանավորվել են արագացնել բանակցություններն ու ևս մեկ հանդիպում կազմակերպել առաջիka շաբաթներին։ Երկուսն էլ երախտագիտություն են հայտնել ամերիկյան կողմին նախարարական այդ հանդիպման համար։ Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել այն քաղաքականությանը, որը կհանգեցնի կայուն խաղաղության և երկու երկրների միջև խնդիրների լուծման»,–ասել է Փրայսը։ Նոյեմբերի 7-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթներին։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ Ժնևում, իսկ սեպտեմբերի 19-ին՝ եռակողմ նախորդ հանդիպումը, կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |