Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ․ 5-6 աստիճանով կցրտի![]() 3 դեկտեմբերի 2022 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-ին, 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +6 աստիճան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |