Շրջանառության մեջ է դրվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրված նամականիշ![]() 3 դեկտեմբերի 2022 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ 380 դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով իրականացվող նախագծերին: «Շնորհակալություն ենք հայտնում ՀայՓոստ ընկերությանը՝ շարունակական նվիրաբերությունների և տարբեր նախաձեռնություններով մեր առաքելությանն աջակցելու համար։ Մեր հավատարիմ գործընկերն ու նվիրատուն դառնալն անգնահատելի դեր ունի մեր զինծառայողների և նրանց ընտանիքների ֆինանսական կայունությունն ապահովելու գործում»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։ Հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) գործում է 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |