Բեգլարյան․ Ադրբեջանը փորձում է խզել Արցախի կապն արտաքին աշխարհի հետ 3 դեկտեմբերի 2022 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով մի խումբ ադրբեջանցիների կողմից ՀՀ հետ Արցախը կապող միակ ճանապարհը փակելուն, Telegram-ի իր ալիքում գրել է, որ այդ ակնհայտ սադրանքով Ադրբեջանը փորձում է խզել Արցախի կապն արտաքին աշխարհի հետ և էթնիկ զտում իրականացնել Արցախում։ «Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Արցախից Հայաստան տանող միակ ճանապարհը։ Նրանք զուտ ֆորմալ բնապահպանական պահանջներ են առաջ քաշում, սակայն, ակնհայտ է, որ դա Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչություն է Արցախի 120,000 բնակիչների դեմ։ Ճանապարհն արդեն 2 ժամ է փակ է, ինչը սպառնում է բնակչության վերահաս հումանիտար աղետով։ Ռուս խաղաղապահները իրազեկված են և զբաղվում են իրավիճակով։ Այս ակնհայտ սադրանքով Ադրբեջանը նպատակ ունի, հոգեբանական ահաբեկչության և արտաքին աշխարհից շրջափակման միջոցով, հումանիտար աղետ և էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Ադրբեջանական կողմի մյուս թիրախը Ռուս խաղաղապահների զորախումբն է, քանի որ այդ ճանապարհի անվտանգությունը երաշխավորված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Հետևաբար, Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է մարդու իրավունքներն ու միջազգային հումանիտար իրավունքը, այլ նաև խախտում է այդ ճանապարհի մասով իր ստանձնած պարտավորությունները»,-ասվում է գրառման մեջ։ Արրցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: «Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |