Ադրբեջանցիներն ու ՌԴ խաղաղապահները պայմանավորվել են «Ղարաբաղում ապօրինի արդյունահանման ճանապարհային քարտեզ մշակել»

Ադրբեջանցիներն  ու ՌԴ խաղաղապահները պայմանավորվել են «Ղարաբաղում ապօրինի արդյունահանման ճանապարհային քարտեզ մշակել»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ներկայացուցիչներն ու Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները պայմանավորվել են «Ղարաբաղում ապօրինի արդյունահանման ճանապարհային քարտեզ մշակել», գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հայտնել է, որ Ղարաբաղ էր գործուղվել ադրբեջանցի մասնագետների մի խումբ, որը պետք է «հետաքննի և մշտադիտարկի բնական պաշարևների ապօրինի շահագործումն ու դրա բնապահպանական հետևանքները»։

Քննարկումը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին Իվանյան (Խոջալու) գյուղում տեղակայված խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։ Մասնակցել են նաև AzerGold ՓԲԸ ներկայացուցիչները։ Նշվում է, որ քննարկումից հետո Ադրբեջանի ներկայացուցիչները վերադարձել են Շուշի։

«Խաղաղապահ ուԺերի շտաբում տեղի ունեցած քննարկումների արդյունքում սկսվել է ճանապարհային քարտեզի մշակումը՝ Ադրբեջանի բնապահպանության և այլ հաստատությունների մասնակցությամբ, նշված ուղղությամբ աշխատանքների իրականացման նպատակով»,-ասել են ադրբեջանական նախարարությունից։

Դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Photo. AFP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---