«Մանկական Եվրատեսիլ»-ի տոմսերը վաճառվել են 5 րոպեում 5 դեկտեմբերի 2022 - 12:19 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի տոմսերը վաճառվել են կայծակնային արագությամբ՝ ընդամենը 5 րոպեի ընթացքում, ինչը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել եվրատեսիլասերների շրջանում, գրում է «Հրապարակը»։ Մրցույթի տոմսերը վաճառվել են երկու փուլով, արժեքը՝ 5000-30,000 դրամ էր: Մոտ 1000 տոմս հատկացվել է սահմանամերձ գյուղերի երեխաներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր և, որ Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում՝ դեկտեմբերի 11-ին, իսկ դեկտեմբերի 5-ին տեղի կունենան «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |