Դեսպան․ Դոմինիկանան մտադիր է սուրճ, ռոմ, ավոկադո, սիգար առաքել ՌԴ այլ երկրների, այդ թվում՝ ՀՀ տարածքով 5 դեկտեմբերի 2022 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Դոմինիկյան Հանրապետությունը մտադիր է ռոմ, սուրճ, ավոկադո և սիգարներ առաքել ՌԴ երրորդի երկրների, այդ թվում ՀՀ տարածքով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում այդ երկրի դեսպան Հանս Դանենբերգը։ «Մենք մեծ ծավալով սուրճ ենք արտահանում Ռուսաստան։ Երբ զբոսաշրջիկները սկսեցին Դոմինիկանա այցելել, նրանց շատ դուր եկավ մեր սուրճը և օդանավակայանում նույնիսկ ռուսերենով գովազդ տեղադրվեց, թե որտեղ Մոսկվայում կարելի է գնել այդ սուրճը։ Հիմա այն ևս վաճառվում է, բայց ավելի թանկ՝ մոտ 2 անգամ։ Այս տարի ծավալը կրճատվել է լոգիստիկ դժվարությունների պատճառով։ Բայց հիմա մենք աշխատում ենք սուրճի առաքումներ կազմակերպել Երևանով կամ Ալմաթիով»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև ասել է, որ սուրճը ՌԴ կարելի է ներմուծել նաև Ուզբեկստանի կամ Տաջիկստանի տարածքով, իսկ ռոմը՝ Հայաստանի։ «Մենք արտահանման ուղիներ ենք որոնում, Տաշքենդ կմեկնենք՝ Ուզբեկստանի տարածքով սուրճի ներմուծում կազմակերպելու համար։ Բայց կարելի է մտածել մեր սիգարի, թութունի, ռոմի և ավոկադոյի արտահանման համար Երևանն օգտագործելու մասին»,-ասել է դեսպանը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |