Բելառուսում գուցե Հայաստանի առևտրի պալատ բացվի 5 դեկտեմբերի 2022 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովը քննարկել են Բելառուսում Հայաստանի առևտրի պալատ բացելու հնարավորությունը, գրում է «Բելտան»։ «ՀՀ բոլոր սուպերմարկետներում կան բելառուսական տարբեր ընկերությունների ապրանքներ։ Մենք ավելի շատ բելառուսական ապրանք ենք ուզում տեսնել մեր շուկայում, բայց կարևորում ենք նաև մեր ընկերությունների զարգացումը։ Մեր կողմից կարող ենք առաջարկել սննդամթերքի և ալկոհոլի առաքումներ»,-ասել է Քերոբյանը։ Այդ առումով Քերոբյանը կարևորել է Բելառուսում Հայաստանի առևտրի պալատի բացումը՝ վերացնելու համար հայկական ալկոհոլի մատակարարման խոչընդոտները։ Նախարարը նշել է նաև, որ ՀՀ-ն հետաքրքրված է զարգացնելու գործակցությունը Բելառուսի հետ մեքենաշինության, շինարարության, ինչպես նաև ֆինանսական ոլորտներում։ «2022-ին ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև աճել է գրեթե 2 անգամ, բայց մենք վստահ ենք, որ դա միայն սկիզբն է։ Մեր երկրները մեծ ներուժ ունեն, մենք գտնվում ենք նույն տնտեսական, մաքսային գոտում, ինչը թույլ կտա ՀՀ-ին և Բելառուսին զգալիորեն բարելավել երկու երկրների տնտեսությունները»,-ասել է Քերոբյանը։ 2022-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է $128.5 մլն՝ նախորդ տարվա համեմատ աճելով 206.2%-ով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |