ԱՀ նախագահի հրամանագրով իսպանացի պատգամավորը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

ԱՀ նախագահի հրամանագրով իսպանացի պատգամավորը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

PanARMENIAN.Net - Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։ Այդ մասին Ինյարիտուն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Հրամանագրում ասվում է, որ Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվում է Արցախին ցուցաբերած քաղաքական աջակցության համար։

Մեդալն Ինյարիտուին է հանձնվել ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Հայաստանում է: Նա այցելել է Ջերմուկ և Սոթք, ծանոթացել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքներին։ Իսպանացի պատգամավորը Սոթքից տեսաուղերձ էր հղել միջազգային հանրությանը՝ հորդորելով «ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգն ու հեռանալ հայկական տարածքից»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---