Արցախի և Իսպանիայի միջև բարեկամական շրջանակի ձևավորման հնարավորություն կա 5 դեկտեմբերի 2022 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հանդիպում են ունեցել պատերազմի օրերին Արցախ այցելած Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Ջոն Ինյարիտուի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։ Քննարկվել են նաև Արցախի և Իսպանիայի միջև բարեկամական շրջանակների ձևավորման ու փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները։ Պատվիրակության կազմում էին ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը և Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիանի» ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը։ Կողմերը մտքեր են փոխանակել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների վերաբերյալ։ ԱՀ ԱԺ պատվիրակությունը հաստատել է, որ կարգավորման երկարատև հնարավորությունը կարող է լինել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքի միջազգային ճանաչման դեպքում։ Հանդիպման ավարտին Սերգեյ Ղազարյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի անունից Ջոն Ինյարիտուին ու Լևոն Գրիգորյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» և «Երախտագիտություն» մեդալներով։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |