Լավրով․ ՌԴ-ն շահագրգռված է, որ Բաքուն ու Երևանը խաղաղության պայմանագիր կնքեն 5 դեկտեմբերի 2022 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բացելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները Մոսկվայում, ասել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքեն։ «Կարևոր թեմա է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրագործումը և 2022-ի հոկտեմբերին Սոչիի հերթական գագաթնաժողովը»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է նպաստելու «տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղ պայմանագրի կնքմանը, և ընդհանուր առմամբ՝ վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարաքնականների միջև շփումների զարգացման ուղղությամբ»։ Լավրովը հավելել է, որ Բայրամովի հետ բանակցություններում քննարկելու են նաև տարածաշրջանում և բազմակողմ կառույցներում փոխգործակցության հարցը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրին, ասել է, որ հայկական կողմը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել պայմանագրի տեքստի իր տարբերակը և սպասում է Բաքվի արձագանքին։ Նա նշել է, որ ՀՀ-ում խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում կա` շրջանակային համաձայնագրի մոդելն ու դետալացվածը։ Փաշինյանը մանրամասնել է, որ շրջանակայինի դեպքում մոտեցումն այն է, որ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |