ԱՄՆ դեսպանատունը՝ Ռիքերի այցի մասին․ Հանձնառու ենք անվտանգ, կայուն, ժողովրդավար ապագայի խթանմանը Հարավային Կովկասում 5 դեկտեմբերի 2022 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, ամփոփելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերի այցը Հայաստան, նշել է, որ վերջինս ընդգծել է՝ «Միացյալ Նահանգները հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում»։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Նշվում է նաև, որ Ռիքերը հայաստանյան այցի շրջանակում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին` քննարկելու տարածաշրջանի հիմնահարցերը և ԱՄՆ աջակցությունը չկարգավորված խնդիրների կառուցողական լուծման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ ներգրավման հարցում։ Վարչապետ Փաշինյանն ու Ռիքերը դեկտեմբերի 1-ին Երևանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |