Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ–ի նիստում․ Տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակելու Լաչինի միջանցքը 5 դեկտեմբերի 2022 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանը մտադիր է փակել Լաչինի միջանցքը։ «Այսօր մեր առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ռուս խաղաղապահներից էր պահանջել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները: Ավելին, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար մարդասիրական նշանակության միակ լիարժեք ճանապարհն է»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի ջանքերն ու իրականացված քայլերը գործնականում հաստատում են Հայաստանի հանձնառությունը հակամարտությանն առնչվող բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը: Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին նիստից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն ավելի է վատացել, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք խաթարում են կայունությունն ու տարածաշրջանային անվտանգությունը: Նա մանրամասնել է սեպտեմբերին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի իրականացրած ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ ագրեսիայի նոր փուլում ադրբեջանցիներն օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքից որոշակի հատվածներ: Նա շեշտել է, որ պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է Ադրբեջանի հետագա ծավալապաշտական նկրտումների մասին: «Այս բարդ իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր էր ՀԱՊԿ-ում մեր գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը, և հայկական կողմը նախանշել է իր ակնկալիքները, դրանք են՝ -Կազմակերպության հստակ քաղաքական գնահատականը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացման վերաբերյալ, -Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա ընդգծել է, որ այսօր երրորդ երկրի զինված ուժերը գտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, և չգիտի՝ ինչպես կարելի է դա բացատրել կամ ինչպես են տեսնում գործընկերներն այս իրավիճակի շարունակությունը, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով հայեր են զոհվում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, այլ ասվել է, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչից մտահոգված են մեր երկրում: Դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |