Կոլումբիայում մեկնարկող ԱԱ-ում հայ ծանրորդների մրցումները կսկսվեն դեկտեմբվերի 9-ից![]() 5 դեկտեմբերի 2022 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մեկնարկում է ծանրամարտի տղամարդկանց և կանանց աշխարհի հերթական առաջնությունը։ Հայ ծանրորդները Կոլումբիայում մեկնարկող ԱԱ-ում մրցելույթները կսկսեն դեկտեմբվերի 9-ին։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նա ԱԱ-ում պայքարը կսկսի դեկտեմբերի 9-ին: Դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը, որոնք երկուսն էլ հանդես են գալիս 89 կգ քաշային կարգում: Դեկտեմբերի 13-ին մրցահարթակը կտրամադրվի 96 կգ քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Դեկտեմբերի 14-ին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ): Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին: Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը: Աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |