Netflix-ի սերիալը՝ Թուրքիայում սկանդալի պատճառ․ Արևելյան շրջանները քարտեզում ներկայացված են որպես Հայաստանի տարածք![]() 6 դեկտեմբերի 2022 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Netflix-ի նկարահանած սերիալներից մեկում ցուցադրված քարտեզը Թուրքիայում սկանդալի պատճառ է դարձել, քանի որ երկրի արևելյան շրջանները ներկայացվել են որպես Հայաստանի տարածք, գրում է «Վզգլյադը»՝ թուրքական Sabah-ին հղումով։ Խոսքը Pepsi, Where's My Jet սերիալի 1-ին էպիզոդի մասին է։ Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, կապված «Netflix-ի սադրանքների հետ»։ Ասվում է, թե Netflix-ն իր ֆիլմերում պարբերաբար թիրախավորում է Թուրքիան և թուրքերին։ Օրինակ, նշվում է, որ Սիրիայում «Մոսսադի» գործակալի մասին «Լրտեսը» սերիալի 4-րդ էպիզոդում պատին փակցված էր «մասնատված» Թուրքիայի քարտեզը։ Իսկ Netflix-ի փաստագրական «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» սերիալում «աշխարհի քարտեզի վրա Թուրքիան մասնատված էր, իսկ անջատված հողերը նշված էին որպես Հայաստանի տարածք»։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |