Չեղյալ է հայտարարվել Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի ուսումնա-մարզական հավաքը Ղրիմում

PanARMENIAN.Net - Օրերս հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը ուսումնա-մարզական հավաքի (ՈՒՄՀ) է մեկնել Ղրիմ: Իրականում տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի ուսումնա-մարզական հավաքը, որը պետք է տեղի ունենար Ղրիմում ապրիլի 17-30, չեղյալ է հայտարարվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել պատանեկան հավաքականի մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, ներկա պահին իր սաները շարունակում են պատրաստվել Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա մայիսի 23-30 Երեւանում:

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այո, մենք Ղրիմում ծրագրված ՈՒՄՀ ունեինք: Սակայն այնտեղ որոշ տեխնիկական խնդիրներ ծագեցին, եւ մենք չկարողացանք Ուկրաինա մեկնել: Այդ կապակցությամբ մեր ծրագրերը փոխվել են: Ներկա պահին մենք շարունակում ենք պատրաստվել ԱԱ-ին եւ մոտ ժամանակներս ՈՒՄՀ կանցկացնենք Երեւանում: Բայց նախքան ԱԱ մենք նաեւ ՈՒՄՀ ենք նախատեսում արտասահմանում: Բացի այդ, ծրագրում ենք մասնակցել որեւէ միջազգային առաջնության»,- ասել է Ալեքսանյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---