Պետպաշտոնյաների բազային աշխատավարձը կբարձրանա, հավելավճարը նույնքան կնվազի 6 դեկտեմբերի 2022 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը կբարձրանա և կկազմի 83,200 դրամ, հավելավճարը նույնքան կնվազի։ Այդ մասին ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ներկայացնելով Կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: Վաչե Քալաշյանի պարզաբանմամբ նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 75,000 դրամ, որի արդյունքում, օրենքով սահմանված կարգով, պետք է բարձրանա նաեւ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը` կազմելով 83,200 դրամ: «Եվ որպեսզի հավելումներով պայմանավորված լրացուցիչ և հիմնական աշխատավարձերի համախառն եկամուտի խզվածքն այլ համանման գործառույթներ իրականացնող անձանց միջև չմեծանա, առաջարկվել են վերոնշյալ փոփոխությունները»,- նշել է Քալաշյանը: Ըստ առաջարկվող փոփոխությունների, Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար սահմանված 80 տոկոս հավելումը դառնում է 70 տոկոս: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70 տոկոս հավելումը` 60 տոկոս: Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների համար սահմաված 60 տոկոս հավելումը ևս կնվազեցվի` դառնալով 55 տոկոս: Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կոմիտեի ծառայողների մինչ այդ սահմանված 100 տոկոս հավելումը կնվազի, դառնալով 92 տոկոս: ԱԺ նիստում ներկայացված նոր նախագծով նոր կարգավորումներ են սահմանվում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման, նվերների ինստիտուտի վերաբերյալ։ Առաջարկվում է, որ արարողակարգային կերպով տրվող նվերները հաշվառման ենթակա չլինեն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |