Գյումրիում բացվել է «Միավորվենք» արշավի բասկետբոլային խաղահրապարակը 6 դեկտեմբերի 2022 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի Բասկետբոլի Ա-լիգայի «Միավորվենք» արշավի շրջանակում կառուցված բասկետբոլի խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը: «Միավորվենք» արշավը սկսվել էր Բասկետբոլի Ա-լիգայի նախորդ՝ 2021/22 մրցաշրջանում, երբ բասկետբոլիստների հավաքած խաղային միավորների քանակով գումար էր կուտակվում արշավի բյուջեում:Մրցաշրջանի ավարտից հետո այդ գումարով սկսվել է բացօթյա խաղահրապարակի կառուցումը Գյումրիում: Նախաձեռնությունը իրագործվել է Բադալյան եղբայրների աջակցությամբ:
Բացման արարողությանը ներկա էին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը, Գյումրիի սպորտային ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Գյումրու «Ա.Սարգսյանի անվ. Համալիր մարզադպրոցի» պատանի բասկետբոլիստները անցկացրել են ցուցադրական խաղ: Բացօթյա խաղահրապարակը գտնվում է Գյումրիի Չայկովսկու փողոցում և մշտապես բաց է բոլորի համար: 650 քմ մակերեսով ցանկապատված խաղահրապարակում՝ շնորհիվ լուսավորության, հնարավոր է խաղալ նաև երեկոյան ժամերին: Խաղահրապարակն ունի հատուկ ռետինե ծածկույթ, որը ոչ միայն թույլ է տալիս խուսափել վնասվածքներից, այլև դիմացկուն է Գյումրու եղանակային պայմանների համար:
Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |