Գրիգորյանը, Օվերչուկը և Մուստաֆաևը քննարկել են ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման հարցը![]() 7 դեկտեմբերի 2022 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստում քննարկվել են ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման հարցը, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ կապված հարցեր։ Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին` Մոսկվայում։ «Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ»,-ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։ Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: «Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իգոր Լևիտինը Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |