Դեկտեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում սահադաշտ կբացվի

Դեկտեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում սահադաշտ կբացվի

PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակում, դեկտեմբերի 7-ին, ժամը 17:00-ին կբացվի սահադաշտ և ատրակցիոն, որոնք կտեղափոխեն հեքիաթային աշխարհ։ Այդ մասին ասվում է Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում։

Ատրակցիոնը և սահադաշտը կգործեն ամեն օր` ժամը 13:00-22:00:

Տոմսերից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակների:

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունները: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում՝ դեկտեմբերի 11-ին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---