Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել բանակցություններն ու գնալ դեպի Ստեփանակերտ 7 դեկտեմբերի 2022 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել Իվանյանում (Խոջալու) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանցի «բնապահպանների» միջև բանակցությունները, ինչպես նաև շարժվել դեպի Ստեփանակերտ, հայտնում է ԱՊԱ-ն։ Շուշի գործուղված լրատվամիջոցի ներկայացուցիչն ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը թույլ չի տվել նրանց լուսաբանել խաղաղապահների ղեկավարության և ադրբեջանական դիտարկման խմբի միջև բանակցությունները, որն ուսումնասիրելու է «բնական պաշարների ապօրինի շահագործումը»։ Ադրբեջանական դիտարկման խմբի կազմում են ընդգրկված այդ երկրի բնապահպանությոն և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարությանը կից Գույքի պետական ծառայության և AzerGold ՓԲԸ աշխատակիցները։ «ԶԼՄ-ների ներկայացուցիչները ոտքով անցել են խաղաղապահների դիրքի մոտով, նրանց հաջողվել է շարժվել դեպի Ստեփանակերտ, սակայն ռուս խաղաղապահները, լրացուցիչ ուժեր ներգրավելով, փակել են լրագրողների ճանապարհը և հետ դարձրել նրանց»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է նաև, թե քննարկումն ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև անցել է կառուցողական ոգով՝ «քննարկվել են հանքավայրերի զննության, ապօրինի շահագործման կանխարգելման, մշտադիտարկման և գույքագրման, պոտենցիալ վնասի գնահատման և շրջակա միջավայրի համար վնասի, ինչպես նաև հասցված վնասի հետևանքների վերացման հարցեր»։ Նշվում է նաև, որ բանակցությունները շարունակվելու են։ Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Ավելի ուշ ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |