Ստեփանավանում և Աշոցքում փայտե տների փոխարեն նոր շենքեր կկառուցվեն 7 դեկտեմբերի 2022 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և Շիրակի մարզի Աշոցք համայնքում փայտե տների փոխարեն նոր շենքեր կկառուցվեն։ Այդ մասին քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտարարել է Ազգային ժողովում։ «Աշոտաբերդում (թաղամաս Ստեփանավանում) նախագծային աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Մենք ընդունել ենք նախագծերը, շտկումներ ենք արել, 2 օրվա ընթացքում դրանք պատրաստ կլինեն», - ասաց նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Ղուլարյանը տեղեկացրել է, որ այդ թաղամասում նախկինում 24 շենք է եղել, այժմ 15 շենք կկառուցվի։ Նախագիծը, որի արժեքը մոտ 6․4 մլրդ դրամ է, կավարտվի մինչև 2025 թվականը։ «2023 թվականի բյուջեում այս նախագծնին 600 մլն դրամ է հատկացվել։ Նախագծային աշխատանքների ավարտից հետո անմիջապես կհայտարարվի շինարարության մրցույթ։ Պայմանագիրը կկնքենք ու կսկսենք աշխատանքները,– նշել է նա։ Ինչ վերաբերում է Աշոցքին, ապա կոմիտեի նախագահը նշել է, որ մրցույթն արդեն հայտարարվել է, պայմանագիրն էլ` կնքվել։ «2023 թվականին բյուջեից գումար կխնդրենք և այդ թաղամասը նույնպես կկառուցենք։ Նախագիծը գնահատվում է 4․2 մլրդ դրամ», - ասել է Ղուլարյանը։ Պաշտոնյանի խոսքով` այժմ Սպիտակում փայտե հանրակացարանների փոխարեն տներ են կառուցվում։ Դրանց աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի։ 1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում: Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |