«Նարեկացի» ժողգործիքների մանկապատանեկան համույթը նախատեսում է հյուրախաղեր արտասահմանում

PanARMENIAN.Net - Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Նարեկացի» ժողգործիքների մանկապատանեկան համույթի համերգը:



«Նարեկացի» ժողգործիքների մանկապատանեկան համույթը ձեւավորվել է 2008թ.: Համույթի ստեղծման գաղափարն առաջացավ այն բանից հետո, երբ երաժիշտ Արա Գեւորգյանի նախաձեռնությամբ եւ Ալֆրեդ Թերզիբեշյանի ֆինանսական աջակցությամբ 2005թ. կազմակերպվեցին քյամանչայի եւ թառի անվճար դասընթացներ, որոնք շարունակվեցին 3 տարի:



Համույթը «Նարեկացի» անունը ստացել է ի պատիվ համանուն մշակութային կենտրոնի, որը մեծ օգնություն է ցուցաբերել նրա կայացմանը: Համույթի հիմնական նպատակը հայկական ժողովրդական գործիքների նկատմամբ երիտասարդ երաժիշտների հետաքրքրության առաջացումն է, որն իր հերթին կնպաստի ազգային մշակույթի զարգացմանը եւ պահպանմանը:



«Նարեկացի» ժողգործիքների մանկապատանեկան համույթը գեղարվեստական ղեկավարի` հայտնի երաժիշտ-թառահար Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ արդեն հասցրել է ելույթ ունենալ ինչպես Երեւանում, այնպես էլ Գորիս, Սիսիան եւ Մասիս քաղաքներում: Մոտ ապագայում նախատեսվում են հյուրախաղեր Հայաստանի մարզերում եւ արտասահմանում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---