Փաշինյան․ Մոսկվայում երկաթուղու հարցով որևէ կոնկրետ արդյունք չի գրանցվել![]() 7 դեկտեմբերի 2022 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը, ասել է, որ երկաթուղու հարցով որևէ կոնկրետ արդյունք չի գրանցվել։ «Քննարկվել է Երասխ-Օրդուբադ–Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Ցավոք, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք»,–ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանի առաջարկը մնում է ուժի մեջ՝ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության համապատասխան։ «Ցանկացած պահի, երբ այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները։ Ճանապարհների մասով էլ պատրաստ ենք հայտնի 3 անցակետը բացել և նոր ճանապարհային ենթակառուցվածքներ ստեղծել»,–ասել է Փաշինյանը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստում քննարկվել են ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման հարցը, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ կապված հարցեր։ Նշվել է, որ կողմերը կշարունակեն աշխատել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |