Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակելու պատրաստակամությունը![]() 7 դեկտեմբերի 2022 - 19:04 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ողջունել է ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակելու տարբեր երկրների պատրաստակամությունը։ Դրա համար նա 2 պատճառ է նշել։ «Այս առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չկան, և առաքելության գնահատականները կարևոր են հետագա միջազգային գործընթացների համար։ Երկրորդ պատճառն այն է, որ, իմ կարծիքով, չեզոք դիտորդների ներկայությունն Հայաստան-Ադրբեջան սահմանին պետք է, որ կանխարգելիչ նշանակություն ունենա հետագա էսկալացիայի և իրավիճակի սրման առումով։ Կարծում եմ, որ, իրավիճակի ամբողջ բարդությամբ հանդերձ, ԵՄ այս առաքելությունը նաև այդպիսի դեր է խաղացել, հետևաբար՝ Հայաստանը կարող է միայն ողջունել այս առաքելության երկարացումը կամ այլ երկրից կամ պետական կազմավորումից նոր դիտորդական առաքելության ուղարկումը»,- ասել է Միրզոյանը։ Միրզոյանը հիշեցրել է, որ սահմանին դիտորդների տեղակայման հարցով Հայաստանը դիմել էր տարբեր կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ի՝ նշելով, որ ԵԱՀԿ-ի առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը, իսկ ԵՄ առաքելության մանդատի ժամկետը չի ավարտվել և կգործի մինչև դեկտեմբերի 20-ը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հաստատել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտությունը։ Այդ մասին նախարարը խոսել է խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |