Արցախի ԱԽ քարտուղարը մասնակցել է ՌԴ խաղաղապահների և ադրբեջանցիների հանդիպմանը` բարձրաձայնելով արցախյան կողմի մտահոգությունները![]() 8 դեկտեմբերի 2022 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը դեկտեմբերի 7-ին մասնակցել է ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում ադրբեջանցիների հետ հանդիպմանը՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող, հայտնում է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը։ Նշվում է, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները։ Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները: «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից: Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին: Միևնույն ժամանակ կրկին շեշտում ենք, որ արցախյան կողմը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով Արցախի շահերը պաշտպանելու հանձնառությունը»,-ասվում է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի հայտարարության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |