Նոր հետախուզական ծառայության ստեղծման նախագիծը հաստատվել է 8 դեկտեմբերի 2022 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է նոր հետախուզական ծառայություն ստեղծելու նախագիծը, այն կգործի որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին: Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Աշխարհում հետախուզական գործունեության ձևերն ու մեթոդները զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Եվ մենք որոշել ենք ստեղծել ԱՀԾ` որպես վարչապետին ենթակա մարմին»։ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղական Գրիգոր Մինասյանը` շեշտելով, որ նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։ Մինասյանն ասել է, որ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումից երեք տարի անց, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները, որպիսիք կան պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության կազմում, կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել: Նշվել է, որ ծառայության ստեղծումը կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա արձագանքել փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին: Նախագիծը կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |