Փարիզի քաղաքապետը վստահեցրել է Հարությունյանին՝ միշտ կլինեն Արցախի կողքին 8 դեկտեմբերի 2022 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքները, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր: Հարությունյանը բարձր է գնահատել Իդալգոյի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման համար պայքարին սատարմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ Արցախի անկախության ճանաչման բանաձևի օգտին քվեարկելու համար: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների զարգացումն Արցախի համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է Ֆրանսիայի վարչական շրջանների և քաղաքների հետ ունեցած ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու են դինամիկ կերպով: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը France 24 հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է, որ ինքնորոշման իրավունքը և անկախությունը Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են։ «Անշուշտ, այսօր խաղաղությունը երաշխավորում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախոմ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը, որի մանդատը մինչև 2025 թվականն է, սակայն անհրաժեշտություն կա այն լրացնել միջազգային երաշխիքներով՝ նկատի ունենալով, որ ինքնորոշման իրավունքը և անկախությունը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են»,-պատասխանել է Արայիկ Հարությունյանը։ Ընթերցեք նաև․ Հարությունյանը՝ Ֆրանսիայում․ Ուզում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |