Հայ-թուրքական սահմանի բացումը միայն ձեռնտու է Անկարային17 ապրիլի 2009 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Չավարտված տասնամյակ» գրքի շնորհանդեսը, որում ներկայացված են նրա`արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակվա ելույթներն ու խոսքերը: «Այս գիրքը որոշ առումով իմ հաշվետվությունն է ժամանակակից Հայաստանի պատմության առջեւ: Այժմ ես գրում եմ երկրորդ գիրքը, որն ավելի վերլուծական եւ մեմուարային բնույթ ունի: Ճիշտ է, կան բաներ, որոնց մասին չի կարելի կամ վաղ է գրելը»,- նշել է Օսկանյանը:Նախկին նախարարը նաեւ նշեց, որ ներկա դրությամբ Հայաստանի դիրքորոշումը արտաքին քաղաքականության մի քանի հարցերում, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում, պետք է շտկումների ենթարկվի: «Ես անձամբ կողմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը եւ կարծում եմ, որ այս պարագայում դրականն ավելի շատ է, քան բացասականը: Վտանգները համապատասխան օրենքների ընդունմամբ կարելի է հասցնել նվազագույնի, սակայն ինձ լրջորեն անհանգստացնում է այն, որ սկսել են հնչել իրարամերժ հայտարարություններ: Մի կողմից Թուրքիայի վարչապետը խոսում է այն մասին, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման հարաբերությունների կարգավորումն անհնար է, մյուս կողմից հայկական կողմը խոսում է բանակցություններում ինչ-որ առաջընթացի մասին: Անխոս, լավ է, որ բանակցություններն ավելի բաց են դարձել, Հայաստանի հասարակայնությունը պետք է իմանա, թե ինչի մասին են Թուրքիայի հետ բանակցությունները: Բայց չի կարելի մոռանալ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ սահմանի բացումից ավելի շատ շահում է Թուրքիան: Այդ երկիրը բազում խնդիրներ ունի` Եվրամիության հետ հարաբերություններ, քրդեր, Հայոց ցեղասպանության ճանաչում, ներքաղաքական խնդիրներ: Այնպես որ սահմանի բացումը Անկարային միայն ձեռնտու է»,- ասել է Օսկանյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |