ՀՀ ԶՈւ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսկենտրոն![]() 9 դեկտեմբերի 2022 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Վրաստանում, պատվիրակության անդամներն այցելել են նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն (JTEC) և սերժանտների ակադեմիա, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության, Ասրյանին հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին, գրում է Aliq.ge-ն։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել գործընկերների խորհրդակցություն։ Հանդիպմանը պաշտպանության ուժերի հրամանատարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Մատիաշվիլին Հայաստանի զինված ուժերի հրամանատարին է ներկայացրել Վրաստանի պաշտպանության ուժերում իրականացվող բարեփոխումները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |